Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծվել է պատմության մասնագետներից կազմված հանձնաժողով, որը քննարկում է պատմության դասագրքերի վերանայման հարցը՝ պայմանավորված 2008թ.ի մարտի 1-ի իրադարձությունների ներկայացմամբ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախարար Արայիկ Հարությունյանը:
«Իմ հրամանով ստեղծվել է բուհերից, դպրոցներից պատմության մասնագետների ներգրավմամբ հանձնաժողով: Եվ հիմա այդ ուղղությամբ քննարկում է ընթանում: Կարծում եմ, որ քննարկումներից հետո եզրակացություն կներկայացնենք: Խնդիրները կոնկրետ պատմության դասագրքերում Մարտի 1-ի իրադարձությունների ներկայացման հետ են կապված»,- ասաց ԿԳ նախարարը, միաժամանակ հավելելով` ինքն անձամբ չի ուսումնասիրել դասագրքերը, սակայն հրապարակումներից ծանոթ է, որ թյուր ինֆորմացիա է տրվում:
Նախարարը նաև խոսեց ուսուցիչների աշխատավարձերը բարձրացնելու մասին: Հարությունյանը կոնկրետ չափ չկարողացավ նշել: «Թե' վարչապետը, թե' ես բազմիցս հայտարարել ենք, որ ուսուցիչների դրույքերի, աշխատավարձերի հետ կապված հարցը մեր օրակարգում է և առաջնային խնդիրներից է: Ամբողջական պատկերացում ունենալուց հետո կխոսենք աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ: Նախնական պետք է ասեմ, որ մեր ծրագրերում կա արդեն սեպտեմբերից աշխատավարձերը բարձրացնելու հարցը»,- ասաց նա: