կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-22 12:57
Հասարակություն

Պատմությունը փոխվում է, դասագրքերում էլ պետք է փոփոխություններ լինեն. Աննա Ստեփանյան

Պատմությունը փոխվում է, դասագրքերում էլ պետք է փոփոխություններ լինեն. Աննա Ստեփանյան

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը համամիտ է ԿԳ նախարարի հետ, որ դասագրքերում պետք է փոփոխություններ լինեն, չէ՞ որ պատմությունը ժամանակ առ ժամանակ փոփոխվում է, և գրքերում զետեղված նյութերը կորցնում են իրենց արդիականությունը և պետք է փոփոխություն կրեն:

Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ առարկաների թոթափման հետ կապված նույնպես համաձայն է նախարարի հետ և կարծում է, որ, այո, լուրջ փոփոխությունների կարիք կա: «Փոփոխությունները միանգամից չեն լինում, քանի որ կրթությունը երկարատև գործընթաց է: Ժամանակի ընթացքում, երբ մենք ունենանք միասնական մոտեցում, ամեն ինչ կկարգավորվի»,- ասաց Ստեփանյանը:

Հարցին, թե ստացվում է, որ ամեն իշխանություն պետք է վերասրբագրի՞ մեր պատմությունը, Ստեփանյանը խուսափեց պատասխանել՝ ասելով, որ չպետք է միայն պատմությունը նկատի ունենալ: «Տեխնոլոգիաները զարգանում են, բնագիտական առարկաներն այսօր հետ են մղվել կրթական ոլորտից: Մեզ, օրինակ, անհրաժեշտ են վիրտուալ լաբորատորիաներ, այսինքն՝ չպետք է միայն պատմական ակնարկով նայենք, այլ այսօրվա սերնդի այսօրվա պահանջներին համահունչ»,- ասաց նա: