Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասն անդրադարձել է օրեր առաջ Թուրքիայի` Կիպրոս կղզու արևմտյան ջրային տարածքներում հորատման աշխատանքներին: Նա Ռումինիայում անցկացված` ԵՄ առաջնորդների գագաթնաժողովից հետո արած հայտարարության մեջ նշել է, որ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ այս հարցը բերել են ԵՄ օրակարգ. հաղորդում է ensonhaber.com կայքը:
«Եթե Թուրքիան շարունակի իր այս սադրիչ դիրքորոշումը, մայիս և հունիս ամիսներին տեղի ունենալիք գագաթնաժողովներում ԵՄ-ն անհրաժեշտ քայլեր և միջոցներ պետք է կիրառի: Թուրքիան, միակողմանի քայլերի փոխարեն, այլ երկրների նման պետք է գա սեղանի շուրջը և խոսի»,– նշել է Ցիպրասը:
Նա նաև հավելել է, որ Թուրքիայի հետ առաջացած խնդիրները երկկողմանի չեն, այլ ամբողջ Եվրոպայի խնդիրներն են, և ԵՄ-ն պետք է պաշտպանի Միջերկրական ծովի արևելյան շրջաններում էներգետիկ աղբյուրներն ու աշխարհաքաղաքական շահերը: Ցիպրասը կոչ արել. «ԵՄ-ն պետք է հստակ ուղերձ հղի Թուրքիային»:
Կիպրոսի նախագահ Անաստասիադիսն էլ, իր հերթին, կոչ է արել ԵՄ-ին` համատեղ գործողություն իրականացնել Թուրքիայի դեմ:
Նշենք, որ Թուրքիան մայիսի 4-ին Կիպրոսի ջրային տարածք էր հանել «Ֆաթիհ» կոչվող հորատող նավը` գազի և նավթի որոնողական աշխատանքների համար, ինչից հետո ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան և այլ պետություններ իրենց դժգոհությունն են հայտնել Թուրքիային այդ քայլի առնչությամբ: