կարևոր
895 դիտում, 3 ժամ առաջ - 2025-02-27 15:38
Հասարակություն

Ռուբեն Վարդանյանի հայտարությունները Բաքվի բանտից մեզ բոլորիս հստակ ուղերձ պետք է լինեն, որ իրավունք չունենք անտարբեր մնալու և պարտավոր ենք անել մեզանից կախված ամեն ինչ. Արցախի ՄԻՊ

Ռուբեն Վարդանյանի հայտարությունները Բաքվի բանտից մեզ բոլորիս հստակ ուղերձ պետք է լինեն, որ իրավունք չունենք անտարբեր մնալու և պարտավոր ենք անել մեզանից կախված ամեն ինչ. Արցախի ՄԻՊ

Ռուբեն Վարդանյանի հայտարությունները Բաքվի բանտից մեզ բոլորիս հստակ ուղերձ պետք է լինեն, որ իրավունք չունենք անտարբեր մնալու և պարտավոր ենք անել մեզանից կախված ամեն ինչ: Այս մասին գրել է Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«Սիրո հակառակը ատելությունը չէ, այլ անտարբերությունը․․․

Գեղեցկության հակառակը տգեղությունը չէ, այլ անտարբերությունը․․․

«Հավատի հակառակը հերետիկոսությունը չէ, այլ անտարբերությունը․․․

Եւ կյանքի հակառակը մահը չէ, այլ անտարբերությունը․․․»

Սիրելի՛ հայրենակիցներ,

Փետրվարի 28-ին՝ ժամը 12:00-ին, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ ի նախաձեռնությամբ ի հիշատակ Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների զոհերի և ի պաշտպանություն բռնագաղթած հայության իրավունքների Ծիծեռնակաբերդում հագանքի տուրք է մատուցվելու բոլոր զոհերի հիշատակին, որից հետո շարժվելու ենք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ, որտեղ ժամը 15:00-ին իրականացնելու ենք ակցիա՝ ի աջակցություն Բաքվում ապօրինաբար պահվող մեր պատանդների՝ մեր բողոքը արտահայտելով միջազգային հանրության հանցավոր լռության և անտարբերության։

Ռուբեն Վարդանյանի հայտարությունները Բաքվի բանտից և արդեն մեկ շաբաթ տևող հացադուլը մեզ բոլորիս հստակ ուղերձ պետք է լինեն, որ իրավունք չունենք անտարբեր մնալու և պարտավոր ենք անել մեզանից կախված ամեն ինչ մեր հայրենակիցների անհապաղ ազատ արձակման համար։

Խնդրում ենք բոլորին միանալ ակցիաներին և արտահայտել համերաշխություն Բաքվի ռեժիմի կողմից խոշտանգումների ենթարկվող մեր հայրենակիցներին»,-գրել է նա: