Փոխարժեքներ
15 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
Վանա կատուների ամառանոցում կատուներից մեկը ծնել է 5 ձագ, որոնցից մեկի գույնը ցեղատեսակում գրեթե չի հանդիպում: Վանա կատուների հետազոտության և օգտագործման կենտրոնի տնօրեն Աբդուլլահ Քայան նշել է, որ «կատուների գենում գերակշռում է սպիտակ գույնը, սակայն գեների որոշ անբավարարության հետևանքով հազվադեպ լույս աշխարհ են գալիս նաև սև կամ այլ գույների կատուներ, ինչն ավելի հետաքրքրի է զբոսաշրջիկների համար». հաղորդում է CNN-ի թուրքական ծառայությունը:
Վանա կատուների ամառանոցում մոտ 200 կատուների մեջ միակ դարչնագույն կատուն մեծ հետաքրքրություն է առաջացրել զբոսաշրջիկների շրջանում: «Այցելուները հարցնում են` այսքան ճեփ-ճերմակ կենդանիների մեջ ինչո՞ւ է այս մեկն այս գույնի: Մենք էլ պատմում ենք ճշմարտությունը: Երբ այսպիսին են լինում, ավելի նուրբ են լինում: Նա էլ մնացած 4-ի պես իր մոր ձագն է: Մեզ համար ոչ մի տարբերություն չկա»,- նշել է Քայան: