կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-06 15:45
Քաղաքական

Դռնբաց նիստերի ժամանակ հասարակությունը ստանում է տեղեկատվություն վարչապետի փողկապի գույնի եւ նախարարի փռշտոցի մասին. Արման Սաղաթելյան

Դռնբաց նիստերի ժամանակ հասարակությունը ստանում է տեղեկատվություն վարչապետի փողկապի գույնի եւ նախարարի փռշտոցի մասին. Արման Սաղաթելյան

ԱԺ արտահերթ նիստում շարունակում են քննարկել կառավարության կառուցվածքի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերը: Ելույթով հանդես եկավ ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սաղաթելյանը: Անդրադառնալով նախագծի վերաբերյալ քննադատություններին` պատգամավորն ընդգծեց, որ բոլորն ամեն ինչ մեկնաբանում են ու կարծիք հայտնում ամեն ինչի մասին՝ առանց անհրաժեշտ գիտելիքների և փորձի պաշարի:

«Ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ ԱԺ ամբիոնը և դահլիճը ֆեյսբուքյան հարթակ չեն, և այստեղ հնչած կարծիքների ու մեկնաբանությունների հիմքում պարտավոր են բավականին լուրջ փաստարկներ և օբյեկտիվության բազա ունենալ»,- նշեց նա։

Անդրադառնալով կառավարության նիստերի` դռնփակ լինելու շուրջ քննարկումներին` Սաղաթելյանը նշեց, որ գրեթե բոլոր երկրներում կառավարության նիստերը դռնփակ են։ Պատգամավորը նաև ընդգծեց, որ եթե կառավարությունն անհրաժեշտ համարի որևէ հարց դռնփակ քննարկել, ապա այդպես էլ կանի, իսկ կառավարության նիստերում քննարկված սոցիալական կարևորագույն հարցերը միշտ էլ հրապարակվում են պաշտոնական կայքում։

«Եթե կառավարությունը խնդիր ունենա գաղտնի կամ փակ քննարկելու, կքննարկի նախօրոք։ Այդ դեպքում հարց՝ բաց նիստերի ժամանակ ի՞նչ հավելյալ տեղեկատվություն է ստանում հանրությունը՝ ինչ գույնի փողկապ է կապել վարչապետը, որ նախարարը փռշտաց, և ով ում ինչպես բարևեց, արդյո՞ք դա սոցիալապես անհրաժեշտ տեղեկատվություն է, կարծում եմ՝ ոչ։ Արդյո՞ք դա պետք է տեղի ունենա հարկատուի հաշվին, միանշանակ` ոչ, այնպես որ` բոլոր շահարկումներն այս հարցի վերաբերյալ անտեղի են», - եզրափակեց Սաղաթելյանը։