|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.67 |
| EUR | ⚊ | € 448.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9086 |
| GBP | ⚊ | £ 515.52 |
| GEL | ⚊ | ₾ 140.92 |
Հանրահռչակ Վանա կատուները լույս աշխարհ են բերել 2019 թ. իրենց առաջին ձագերին: Թուրքիայում գործող` Վանա կատուների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Աբդուլլահ Քայան «Դողան» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ 2 Վանա կատուներ 8 ձագ են ունեցել և նշել. «2019 թ. առաջին ձագերը 10 օր առաջ են ծնվել»: Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը` վկայակոչելով թուրքական «Հյուրիեթ» պարբերականի հրապարակումը:
Աղբյուրի համաձայն` կատվազգիների յուրահատուկ ցեղատեսակ համարվող Վանա կատուները կշարունակեն ձագեր ունենալ մինչև հոկտեմբեր ամիս: Վանա կատուների ուսումնասիրության կենտրոնի տնօրենը «Դողան» գործակալության հետ զրույցում նաև հայտնել է, որ Վանա կատվի ցեղատեսակի պահպանման ուղղությամբ կատարվող աշխատանքների պայմանները տարեցտարի բարելավվում են և հավելել. «Վանա կատուներն արագ են զուգավորվում: Ձագերի լույս աշխարհ գալը կտևի մինչև հոկտեմբեր ամիս: Այնուհետև կնախապատրասվենք 2020 թվականի համար: Մենք ամեն տարի բարելավում ենք մեր պայմանները` նախորդ տարվա ցուցանիշների համեմատ: Լիահույս ենք 2019 թ. առումով»: