Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Հայկական ֆիլմերի վերականգնման ծրագրի երկրորդ փուլում (առաջինը՝ Ս․Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյանը» ) լեհական FIXAFILM ընկերությունը վերականգնելու է Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից դուրս մնացած՝ չօգտագործված կադրերը, որոնք պահպանվում են արխիվում՝ 103 տուփերում. այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Ազգային կինոկենտրոնից:
Այս պահին արդեն սկսվել են տուփերում եղած ֆիլմի նեգատիվ ժապավենի չօգտագործված հատվածների և կտորտանքների ամրակցման (իրար կպցնելու) աշխատանքները , քանի որ վերկանգնելու և սկանավորելու համար փաթույթը պետք է աբողջական լինի։
Ամրակցման աշխատանքներն իրականացնում են հայ մասնագետները․ նեգատիվ ժապավենի մասնագետ՝ 79-ամյա Մերսիդա Մաթևոսյանը (այդ մասնագիտությամբ նա 40 տարի աշախատել է «Երևան» ստուդիայում) և ֆոտոֆոնո-ֆիլմաֆոնդի մասնաճյուղի կինոբաժնի վարպետ-վերականգնող և կինոժապավենի տեխնիկական վերահսկիչ՝ Թերեզա Մնացականյանը (Հայաստանի ազգային արխիվ)։ Ամրակցման սարքն ու սոսնձանյութը տրամադրել է FIXAFILM ընկերությունը։
Առաջիկայում, 27 տուփում պահպանվող նեգատիվ ժապավենները, որոնք ամբողջական են և ամրակցման կարիք չունեն կուղարկվեն Լեհաստան՝ եռամսյա ժամկետում դրանք սկանավորելու և վերականգնելու համար։ 2019 թ․հունվարին, Ռոտերդամի միջազգային կինոփառատոնում՝ վերականգնված հատվածները կներկայացվեն ինստալացիա ձևաչափով։