Փոխարժեքներ
08 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.11 |
EUR | ⚊ | € 450.45 |
RUB | ⚊ | ₽ 4.8838 |
GBP | ⚊ | £ 522.39 |
GEL | ⚊ | ₾ 141.38 |
Համաշխարհային մամուլն անդրադարձել է Ստամբուլ քաղաքի ընտրության արդյունքները չեղյալ հայտարարելու` Թուրքիայի Բարձրագւոյն ընտրական հանձնաժողովի որոշմանը: Եվրոպական և ամերիկյան մամուլն այս որոշումը որակել են որպես «հարված ժողովրդավարությանը». հաղորդում է gazeteduvar.com.tr կայքը:
BBC-ի Ստամբուլի թղթակից Մարկ Լոուենը նշել է, որ Էրդողանը երբեք չի ընդունի Ստամբուլի կորուստը: «Էրդողանը վճռական է երկրի տնտեսական կենտրոնը հետ վերցնելու հարցում: Սակայն դա վտանգավոր ռազմավարություն է: Թուրքական լիրան արժեզրկվում է: Վերջիվերջո, հենց տնտեսական խնդիրներն են Ստաբուլում պարտության պատճառը: Կրկին ընտրություն անցկացնելը կարող է վախեցնել Էրդողանի կողմնակիցներին, և Իմամօղլուն ավելի մեծ տարբերությամբ հաղթանակ կտանի: Իմամօղլուի վարկանիշն ավելի է բարձրանում»,- գրել է նա:
Անգլիական Financial Times և ամերիկյան New York Times պարբերականները նշում են, որ այս որոշումը լրջորեն կազդի Թուրքիայի տնտեսության վրա: Financial Times-ը գրում է, որ ներդրողների մոտ այս որոշումը կնվազեցնի վստահությունը երկրի նկատմամբ, իսկ New York Times-ն, իր հերթին, նշում է, որ Թուրքիայում ավելի մեծացավ տնտեսական ճգնաժամի հավանականությունը:
Գերմանական DER SPIEGEL ամսագիրը հոդված է հրապարակել «Էրդողանը վերացնում է ժողովրդավարությունը» վերնագրով, որում նշում է, որ «Թուրքիայում իշխանափոխությունն արդեն անհնար է իրականացնել ժողովրդավարական մեթոդներով: Ստամբուլի ընտրությունների արդյունքների չեղարկումը հանգեցնում է դրան: Երկիրը լուրջ ճգնաժամի առաջ է կանգնած»: