|
Փոխարժեքներ
28 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Կոսովոյի հյուսիսում սերբերի եւ ալբանացիների միջեւ հակամարտության պատճառով NATO KFOR-ն այսօրվանից սկսել է վերացնել սերբերի բարիկադները: Այդ նպատակով զինվորականները օգտագործում են արցունքաբեր գազ. հաղորդում է Reuters-ը:
Ականատեսները վկայում են, որ գերմանական եւ ավստրիական զորքերը` լիովին զինված, շարժվում են դեպի սահմանային վերահսկիչ անցակետը, որտեղ տեղակայված են բարիկադները` Պրիշտինայից 100 կմ հյուսիս հեռավորության վրա:
Սերբիայի եւ Կոսովոյի սահմանին իրավիճակը սրվել է սեպտեմբերի կեսերին, երբ Կոսովոյի ալբանացիներն իրենց ոստիկաններին եւ մաքսային աշխատողներին կանգնեցրել էին «Յարինե» եւ «Բրյանկ» վերահսկիչ անցակետերում: Իսկ Կոսովոյի իշխանությունները փորձել էին գրավել այդ անցակետերը, ինչի պատճառով զինված հարձակումներ էին եղել: