կարևոր
3769 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-31 20:36
Քաղաքական

Ադրբեջանը մտացածին գործեր է ստեղծում ու կալանավորում, իսկ դատախազությունը կայքից վերացնում է ադրբեջանցի ռազմական հանցագործների տվյալները

Ադրբեջանը մտացածին գործեր է ստեղծում ու կալանավորում, իսկ դատախազությունը կայքից վերացնում է ադրբեջանցի ռազմական հանցագործների տվյալները

Արցախի Հանրապետությունը 21-րդ դարում, միջազգային կոչվող հանրության աչքի առաջ, նրանց անտարբեր հայացքի և ալիևյան վարչակարգի հանդեպ ամենաթողության արդյունքում գնալով վերածվում է համակենտրոնացման ճամբարի։

Պատահակա՞ն է արդյոք, որ հենց ա՛յս շրջանում է ՀՀ դատախազությունը հանրային տիրույթում ոչնչացնում է Սումգայիթի, Բաքվի և ԼՂ տարածքում ազարբայջանի ձեռամբ իրականացված հանցագործությունների հետքերը։

ՀՀ իշխանությունների՝ թշնամու ջրաղացին ջուր լցնելու ջանքն այս համատեքստում էական է, քանի որ ներկա իշխանության ղեկավարի՝ Արցախից և Արցախի հայության պաշտպանությունից հրաժարվելու պատճառով է այս ամենը տեղի ունենում։

Այսօր Արցախն իր 120 000 բնիկ ժողովրդով, այդ թվում՝ 30 000 երեխաներ, վերածվել է համակենտրոնացման ճամբարի, որի հիմնական մեղավորը Հայաստանի իշխանության ղեկին նստած անձն է։

Պատահակա՞ն էր, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ուղեկցությամբ Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի առևանգմանը Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից, ինչպես նաև՝ նրա ձերբակալմանը՝ շինծու մեղադրանքներով, նախորդել էր ՀՀ դատախազության կարևոր արխիվի հեռացումը։ Հուսանք, մի օր էլ չենք լսի, թե նաեւ քրեական գործերի արխիվն է ոչնչացվել՝ ժամկետը լրանալու պատճառաբանությամբ։

Իսկ միգուցե՞ հենց ալիևի պահանջո՞վ է այս կեղտոտ գործն արվել։

Մի կողմից՝ ազարբայջանի կողմից առկա են տարիներ շարունակ Ղարաբաղի և ՀՀ-ի Զինված ուժերի կողմից կատարված «հանցագործությունների» մասին տեղեկատվություն, քարոզչություն, նույնիսկ, Ցեղասպանության հիմքով տարատեսակ ստահոդ դիմումներ՝ հղված տարբեր միջազգային ատյաններին, մյուս կողմից, ՀՀ դատախազության կայքից վերացվում է հայության հանդեպ ազարբայջանցիների գործած իրական ցեղասպանության դեպքերի և դրվագների արխիվը, կոնկրետ անձանց ցուցմունքներով և վկայություններով հանդերձ։ Մինչդեռ դրանլք ոչ թե պետք է հեռացվեին, այլ հենց ՀՀ իրավապահները (ներառյալ Արցախի) պետք գործուն քայլեր ձեռնարկեին ավելի քան 30 տարի հետախուզման մեջ գտնվող ադրբեջանցի ռազմական հանցագործներին հայտնաբերելու համար։ Բացի այդ՝ ձերբակալեին մեր ինիշխան տարածքը զավթած ագրեսորներին։

Բայց, ոչ, ալիևն իրավական «հիմքեր» է մոգոնում կալանավորելու իրենց հայրենիքի պաշտպանությանը մասնակցած հայորդիներին, իսկ Հայաստանի թրքամոլ կառավարությունը վերացնում է մեր իրավական և փաստական ամուր հիմքերը։

Այն, որ Վագիֆ Խաչատուրյանին Բաքուն ներկայացնում է իբրև «միջազգային հետախուզման մեջ գտնվող», մնացած՝ մտացածին անհեթեթություններով հանդերձ, վկայում է, որ թշնամին ստահոդ սցենարների միջոցով է նաև ուզում ահաբեկել արցախցիներին և Վ Խաչատրյանն այս համատեքստում առաջին զոհն է։

Այս իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն Հայաստանի կառավարությունն է։

Հարց՝ ալիևին՝ /նաև՝ նրա հայաստանյան ներկայացուցիչներին/ իսկ ո՞վ է ասում, որ մենք մեր զինանոցում չունենք հետախուզվող ադրբեջանցիներ։ ՈՒրեմն, ինչու՞ Հայաստանը քայլեր չի ձեռնարկում։ Ընդ որում, մեր ունեցածն իրական է, ոչ թե՝ սարքովի, հորինված՝ ինչպես ադրբեջան կոչվող պետությանը։ Եթե նրանցը մտացածին է, ապա մենք Սումգայիթի ջարդերով, Լեռնային Ղարաբաղի տարածքում իրականացված ռազմական հանցագործությունների գործերով ունեինք իրական հետախուզվողներ և այդ ցուցակները հրապարակված էին։ Այդ հրապարակված ցուցակներն է նաև ՀՀ ապազգային դատախազությունը ոչնչացրել։

Ահավոր հանցագործություն է կատարվել։ Հայաստանի դատախազությունը սպասարկելով ՀՀ թրքամոլ իշխանությանը՝ սեփական կայքէջից վերացրել է կարևորագույն արխիվային փաստաթղթեր, որոնք փաստում են 20-րդ դարավերջին՝ հայերի հանդեպ ադրբեջանցի բարբարոսների գործած ցեղասպանության մասին։

Ցեղասպանություն, որն իրականացնողները հայտնի են, հետախուզման մեջ գտնվողներ կան և որոնց մասին պատմում են ականատեսները, մարդիկ, որ անցել են այդ դժոխքի միջով։