|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Փետրվարի 1-ին կառավարությունում քննարկվել է «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ նախագիծը:
Համաձայն առաջարկվող փոփոխությունների` նախատեսվում է վերացնել վարձու աշխատողի հղիության և ծննդաբերության նպաստը հաշվարկելու համար հիմք վերցվող միջին ամսական աշխատավարձի առավելագույն շեմն ու վերանայել միջին աշխատավարձը հաշվարկելու կարգը. տեղեկացնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Նախատեսվում է նաև նպաստը վճարել ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի տոնական ոչ աշխատանքային օրերի համար` պահպանելով դրա չվճարումն ընդհանուր հանգստյան` շաբաթ և կիրակի օրերի համար: Դրանով վերացվում է նախկինում կատարված բացթողումը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանին հանձնարարել է հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ հանրային քննարկում կազմակերպել:
Նախագիծը և հանրային քննարկման հրավերը կտեղադրվեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքում (www.mss.am):