կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-02 11:38
Քաղաքական

Հարցն արդեն լուծվել է. Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը՝ Արցախի Անկախության տոնի առթիվ

Հարցն արդեն լուծվել է. Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը՝ Արցախի Անկախության տոնի առթիվ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկախության 29-րդ տարդարձի առթիվ:

Նա, մասնավորապես, նշել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի եւ Սփյուռքի սիրելի քույրեր եւ եղբայրներ,

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս կարեւորագույն այս օրվա՝ Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ: Ազատ եւ անկախ Արցախն այլեւս 29 տարի իրականություն է: Աշխարհասփյուռ հայության տարիների փափագած երազանքն այլեւս կատարված է եւ հայկական երկրորդ հանրապետությունն այսօր ապրում է լիարժեք կյանքով:

Արժանապատիվ արցախցիներն այսօր շարունակում են զարգացնել իրենց բնօրրանը, արարում ու ստեղծագործում իրենց հայրենի հողում: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ես մշտապես ասել եմ, որ Արցախի հարցը ժողովուրդն արդեն լուծել է, մնում է միայն ավարտին հասցնել Արցախի հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը, որն այլընտրանք չունի:

Խորհրդանշական այս օրը եւս մեկ անգամ ուզում եմ գլուխ խոնարհել արցախյան գոյամարտում արիաբար զոհված մեր բոլոր քաջորդիների ու ապրիլյան պատերազմի բոլոր հերոսների հիշատակի առաջ: Այս անկախությունը մենք շատ դժվարությամբ ենք ձեռք բերել եւ պետք է անենք հնարավոր ու անհնարին ամեն ինչ այն պահելու եւ պահպանելու համար:

Եվս մեկ անգամ շնորհավորելով Անկախության տոնի առթիվ՝ մաղթում եմ հարատեւ խաղաղություն եւ շարունակական առաջընթաց հայկական երկրորդ հանրապետությանը:

Աստված պահապա՛ն մեզ բոլորիս»: