Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք գալիս ենք անվտանգությունը վերահաստատելու, մեր սահմաններն ամրացնելու, դաշնակից պետությունների հետ հարաբերությունները վերականգնելու։ Մենք գալիս ենք տնտեսական վերելք ապահովելու, գործազրկության, արտագաղթի, աղքատության դեմ պայքարելու։ Ես չեմ ուզում խոսել այսօրվա իշխանության մասին․ իրենք պրծած են, ժողովրդական բառով ասած՝ իսան չկա։ Թշնամին տնավորվել է Հայաստանի սահմանների ներսում, իշխանությունը՝ կառավարության ներսում։ Մենք գալիս ենք խաղաղություն, համերաշխություն հաստատելու համար․Աբովյանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, ըստ Yerkir.am-ի, ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նա նշեց, որ դաշինքը Հայաստանին բերելու է խաղաղություն, անվտանգություն եւ աշխատանք։ Աբովյանն արդյունաբերական քաղաք է, եւ, Ռոբերտ Քոչարյանի խոսքով, խնդիրներից ամենակարեւորը աշխատատեղերի հարցն է։ Չեն լինելու աշխատատեղեր, եթե ներդրումներ չլինեն։ Եթե երկիրն այսպիսի վիճակում լինի, ներդրումներ չեն լինելու։
«Հնարավոր չէ արարել, ստեղծագործել այսպիսի մթնոլորտում։ Բայց կան ուժեր, որոնք իրենց այս մթնոլորտում են զգում ինչպես ձուկը ջրում։ Իրենք այս վիճակը ստեղծում են, սրանից հաճույք են ստանում, համոզված եմ՝ այս վիճակից նաեւ շահույթ են ստանում։ Մենք գալիս ենք այդ ամենը վերացնելու համար»,- նշեց «Հայաստան» դաշինքի առաջնորդը։
Մանրամասն՝ տեսանյութում