Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր բոլոր սուպերմարկետներն աշխատում են ԱԱՀ դաշտում. լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Ինչ վերաբերում է այն մտահոգությանը, որ սպասվում էր գնաճ, սակայն դա տեղի չունեցավ, ՊԵԿ նախագահը նշեց, որ իրենց գործառույթների մեջ չի մտնում գնաճը արհեստականորեն զսպելը. վարչապետի կոշտ արձագանքից հետո սուպերմարկետները իրենց կամքով ու դիրքորոշմամբ ցանկացան իջեցնել գները նախկին դիրքին:
«Մենք դեմ ենք գնաճի արհեստական զսպման ցանկացած մեխանիզմի իրականացմանը: Գնագոյացումը պետք է լինի բացառապես շուկայական տնտեսությանը հարիր միջավայրից բխող որոշումների հիման վրա: Հետևաբար, եթե մսամթերքն ու բանջարեղենը ԱԱՀ դաշտ տեղափոխելուց օբյեկտիվորեն պետք է գները բարձրանան, ապա մենք ուղղակի կուսումնասիրենք` գնաճը օբյեկտի՞վ է, թե՞ ոչ»,- ասաց ՊԵԿ նախագահը:
Նա ընդգծեց, որ եթե սուպերմարկետները ԱԱՀ մտնելու արդյունքում պետք է բարձրացնեն մսամթերքի ու բանջարեղենի գները, ապա հարևանությամբ գործող փոքր ու միջին կազմակերպությունները կարող են շահավետ մրցակցային առավելություն ստանալ; ՊԵԿ-ը կողմ է ազատ մրցակցությանը: