|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում թռչնամսի, հավկիթի արտադրությամբ զբաղվող ընկերությունները հայտնվել են դժվար կացության առաջ: Նրանք Ռուսաստանից մեծ քանակությամբ թռչնամսի ներմուծման ներկայիս ծավալների դեպքում չեն կարող դիմանալ մրցակցությանը.
ՌԴ-ից ներկրված թռչնամիսն ավելի էժան է, քան տեղական արտադրանքը, եւ սպառողներն էլ, բնականաբար, ընտրում են էժան ապրանքը: Թե ինչու է այսպես ստացվել, դժվար չէ ենթադրել. տեղական արտադրողի առաջին խոչընդոտը նման դեպքերում էներգակիրների բարձր սակագինն է, թանկ թռչնակերը: Սյունիքի թռչնաբուծական ֆաբրիկայի տնօրեն Սամվել Արզումանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պնդել է.
«Ռուսաստանը գազ վաճառող երկիր է, բացի այդ` կերի խնդիր չունեն: Այսօր մարդիկ տեսնում են, որ արտադրելով գումար չեն աշխատում, ներմուծում են: Իսկ մենք աշխատող ենք պահում, պետությանը հարկ ենք վճարում, ընտանիք ենք կերակրում: Դրա համար թանկ է ստացվում մեր արտադրանքը: Այսպես շարունակվի, մենք էլ կփակվենք»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում