կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-07 21:05
Քաղաքական

Ուզու՞մ եք լուծել երկրի ճգնաժամը՝ լուծեք «Լևոն» խնդիրը

Ուզու՞մ եք լուծել երկրի ճգնաժամը՝ լուծեք «Լևոն» խնդիրը

Զաքար Խոջաբաղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին 30 (այո՛, հենց 30, ոչ թե՝ 20) տարիների բոլոր ճգնաժամերի (թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ իրավական, թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ այլ…) հիմքերը դրվել են մի մարդու՝ Հայաստանի, այսպես կոչված, «հիմնադիր նախագահ» Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք և կողմից… Բոլոր ճգնաժամերի և գործող դեմքերի, դերակատարների, մարիոնետկաների թելերը տանում են դեպի «Սև շենք»: Մինչդեռ տարիներ շարունակ տարատեսակ ճգնաժամերի «լուծումները փնտրվում են» ամենուր, բացի իրական հասցեից…

Մարդը, որն հանդիսանում է էս ողջ արատավոր համակարգի հիմնադիր կառավարիչը, բանալին կուլ է տվել ու նստել…

Դուք շարունակեք իրար դեմ կռիվ տալ՝ ենթադրելով, թե ձեր սեփական կարծիքն եք արտահայտում։ Այնինչ, չեք էլ գիտակցում, որ տիկնիկի պես պարացնում են ժողովրդին՝ բաժանելով տարբեր խմբերի՝ տարբեր օրակարգերով…

Բոլոր խնդիրների լուծումը տանում է դեպի Լևոնը, քանի որ հենց նա էլ Հայաստանի նորանկախ պատմության բոլոր էդ խնդիրների հիմնադիր ակունքն է։ Հենց նա է ամենամեծ խնդիրը…

Ուզու՞մ եք լուծել երկրի ճգնաժամը՝ լուծեք «Լևոն» խնդիրը…»: