կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-24 11:18
Աշխարհ

Ադրբեջանցի դիվերսանտներին Ադրբեջանին հանձնելը կթուլացնի լարվածությունը. Փսակիի «գլուխգործոցը»

Ադրբեջանցի դիվերսանտներին Ադրբեջանին հանձնելը կթուլացնի լարվածությունը. Փսակիի «գլուխգործոցը»

ԱՄՆ պետքարտդեպարտամենտի մամուլի խոսնակ Ջեն Փսակին փետրվարի 23-ին լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանել է ադրբեջանցի դիվերսանտներին Բաքվին հանձնելու վերաբերյալ՝ Վիկտորյա Նուլանդի հայտարարության մասին հարցին. տեղեկացնում է  պետքարտուղարության պաշտոնական կայքէջը:

 

 

Լրագրողներից մեկի հարցին, թե «Լեռնային Ղարաբաղի իշխանությունները չեն համաձայնել ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդի հայտարարությանը, ով տարածաշրջան կատարած այցի ժամանակ կոչ էր արել համապատասխան իշխանություններին՝ որպես մարդասիրական ժեստ, Բաքվին վերադարձնել ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուիևին, որոնք դատապարտվել էին անչափահասի սպանության համար», և Միացյալ Նահանգներն ի՞նչ է ակնկալում մարդասիրական այդ քայլից, և արդարացված կլինի՞ արդյոք դա», Փսակին պատասխանել է. «Նախկինում դեսպան Ուորլիքի և այլոց միջոցով մենք ևս կողմ ենք արտահայտվել երկու բանտարկյալին Ադրբեջանի կառավարությանը հանձնելուն։ Նուլանդը նույնպես կոչ է արել համապատասխան իշխանություններին՝ վերադարձնել բանտարկյալներին։ Նախկինում կողմերը հիմնականում գտել են ճանապարհ՝ բանտարկյալներին, որպես մարդասիրական ժեստ, վերադարձնելու համար, և դա ցույց է տվել, որ նման քայլերը թուլացնում են լարվածությունն ու ստեղծում վստահություն կողմերի միջև։ Սա այն է, ինչի մասին խոսել է Վիկտորյա Նուլանդը»։