Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն այսօր ԱԺ ավանդական ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների շրջանակներում նախագահական այցելած Արմեն Մարտիրոսյանի, Ռուբիկ Հակոբյանի գործողություններին, նշեց, որ ինքը բոլորովին համաձայն չէ այն տեսակետի հետ, թե ժառանգականները նախագահական են այցելել որպես Բաղրամյան 26-ի հաճախորդներ:
«Ժառանգություն»-ը վաղուց է հայտնել իր տեսակետը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: Կուսակցության ներսում ոչ այնքան լարված հարաբերություններ են, որքան աշխատանքային: Րաֆֆի Հովհանիսյանն էլ ասել է, որ որևէ իմիտացիոն գործընթացի տուրք տալ պետք չէ: Ներկայացվել են առաջարկներ: Եթե ընդունվեն առաջարկները, ամեն ինչ կընթանա իր հունով», -ասաց նա:
Հարցին, թե Սերժ Սարգսյանն արդյո՞ք ձգտում է իշխանության վերարտադրության սահմանադրական բարեփոխումների միջոցով, պատասխանեց. «Ինչո՞ւ պետք է չկարծեմ: Կա՞ որևէ կուսակցություն, որ չի ուզում վերարտադրվել: Ընդդիմությունը ինչո՞ւ է պայքարում` գալ իշխանության»,- նշեց պատգամավորը: