կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-05 17:43
Քաղաքական

Պետք է ամեն ինչ անել, որպեսզի նախընտրական պայքարը կրկին չվերածվի սև ու սպիտակի. Թևան Պողոսյան

Պետք է ամեն ինչ անել, որպեսզի նախընտրական պայքարը կրկին չվերածվի սև ու սպիտակի. Թևան Պողոսյան

Մեր առջև մեծ մարտահրավեր կա՝ արդյո՞ք սկսում ենք ձևավորել նոր մշակույթ մեր քաղաքական կյանքի ձևավորման մեջ, թե՞ փորձում ենք կրկնել հինը. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը:

Ըստ նրա՝  պետք է ամեն ինչ անել, որպեսզի նախընտրական պայքարը կրկին չվերածվի սև ու սպիտակի, այլ յուրաքանչյուր քաղաքական ուժ ներկայացնի իր անելիքները, տեսլականը՝ կարողանալով բացատրել, թե ինչպես է հասնելու դրա իրականացմանը:

«Կարելի է մշակութային մի քանի փոփոխություններ բերել, ասենք՝ օրենքը նախատեսում է մի այլ բան, սակայն նշում է մեկ այլ բան, այս դեպքում սոցիալական օրենքն ինչպե՞ս ենք աշխատեցնելու: Բոլորս բողոքում ենք, որ մնաց հին ԸՕ-ն, որի համար ես ասել էի՝ հողը թեթև լինի ձեր օրենքի վրա: Կա նաև մի նախագիծ, որը չանցավ, սակայն կան հետաքրքիր դրույթներ, որոնք կարելի է կիրառել կյանքում: Այսինքն՝ եթե մի շարք դրույթներ կիրառենք, կմնա ռեյտինգայինի հարցը»,- ասաց Պողոսյանը:

Նա նշեց նաև, որ բոլորը հիմա հանձնված հայտարարում են, թե երկրորդ, երրորդ տեղերի համար են պայքարելու և վարչապետի թեկնածուի անուն չեն ասում:

Պողոսյանի հավաստմամբ՝ պետք է նոր մշակույթ ձևավորել ու քննարկման դաշտ տանել՝ մշակութային, կրթության դաշտի, երիտասարդության քաղաքականության մասին հարցերը:

«Շատ ուրախ կլինեմ, որ Արցախյան հարցի քննարկում լինի, քանի որ այս հարցի մոտեցումները շատ կարևոր են հենց նախընտրական շրջանում քննարկել, որպեսզի իմանանք՝ ում ենք ձայն տալու, որպեսզի հետո չլինեն խոսակցություններ՝ ինչ ենք անելու, ծախելու ենք, հող ենք տալու, ո'չ, պետք է արվի այն, ինչ նախընտրական շրջանում են խոստանում»,- ասաց նա: