Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Եվրամիության և Ռուսաստանի միջև գագաթնաժողովի կազմակերպման մասին պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Նա ասել է, որ դժգոհ է այս հարցում գործընկերների անհամարձակությունից. հայտնում է Bloomberg-ը:
Մերկելը հայտարարել է, որ ԵՄ-ի և Ռուսաստանի միջև հնարավոր գագաթնաժողովի մասին քննարկումը «բարդ» է եղել: Նրա խոսքով՝ Բրյուսելում ղեկավարները կրկին քննարկել են, թե ինչ պայմաններում են պատրաստ աշխատել և սերտորեն համագործակցել Ռուսաստանի հետ: Այնուամենայնիվ, Մերկելը խոստովանել է, որ հույսը դրել էր իր եվրոպացի գործընկերների մեծ խիզախության վրա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրամիությունը մերժել է Պուտինին ԵՄ երկրների ղեկավարների հետ հանդիպմանը հրավիրելու գաղափարը: Բացի դրանից՝ ԵՄ պետությունների և կառավարությունների ղեկավարները Բրյուսելի գագաթնաժողովում ԵՄ արտաքին գերատեսչությանը՝ Ժոզեպ Բորելի գլխավորությամբ, հանձնարարել են ուսումնասիրել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը:
Պուտինի հետ հանդիպելու նախաձեռնությունը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը առաջ էին քաշել հունիսի 23-ին: