|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջարկել է գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի միջև։ Կողմերն ընդունել են առաջարկը. հայտնում է РИА Новости-ն՝ Ելիսեյան պալատին հղումով։
«Նա (Մակրոնը) առաջարկել է գագաթնաժողով անցկացնել նախագահ Բայդենի և նախագահ Պուտինի միջև, այնուհետև բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ Եվրոպայում անվտանգության և ռազմավարական կայունության վերաբերյալ: Նախագահներ Բայդենը և Պուտինը սկզբունքորեն ընդունել են նման գագաթնաժողովի գաղափարը»,- ասվում է հայտարարության մեջ։
Ըստ Ելիսեյան պալատի՝ գագաթնաժողովը հնարավոր է միայն այն դեպքում, եթե «Ռուսաստանը չներխուժի Ուկրաինա»։ Գագաթնաժողովի օրակարգը կպատրաստեն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 24-ին կայանալիք հանդիպման ժամանակ։
Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին հաստատել է ԱՄՆ նախագահի մտադրության մասին՝ Փարիզի հաղորդագրությունը։ «Նախագահ Բայդենը սկզբունքորեն համաձայնել է կրկին հանդիպել նախագահ Պուտինի հետ, եթե ներխուժում չլինի», - ասել է նա։