|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, համաձայն որի` աշխատանքային ներգաղթյալները, բացառությամբ բարձր որակավորում ունեցող մասնագետների, պարտավոր կլինեն հանձնել ռուսաց լեզվի քննություն: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Այսուհետ կեցության իրավունքի, ժամանակավոր բնակության իրավունքի, աշխատելու կամ արտոնագիր ստանալու համար օտարերկրացիները պետք է հաստատեն ռուսաց լեզվի, ՌԴ պատմության ու օրենսդրության իմացությունը՝ ներկայացնելով համապատասխան փաստաթուղթը:
Տեղեկության համաձայն՝ եթե ՌԴ մուտք գործել ցանկացողը չունի ԽՍՀՄ-ի կողմից մինչ 1991-ի սեպտեմբերի 1-ը տրված միջնակարգ կրթության ատեստատ, ապա նա ստիպված է լինելու ռուսաց լեզվից քննություն հանձնել ու ստանալ համապատասխան սերտիֆիկատ: