կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-01 15:38
Առանց Կատեգորիա

9 ուտեստ, որ պետք է համտեսել Հայաստանում. National Geographic

9 ուտեստ, որ պետք է համտեսել Հայաստանում. National Geographic

Հայկական խոհանոցը միայն խորովածն ու լավաշը չէ, այլ քյալան, գաթան և հսկայական քանակությամբ ուտեստները, որոնց մասին դուք երբևէ հավանորեն չեք էլ լսել, եթե Հայաստանում չեք եղել: Ուտելիքն այստեղ պատրաստվում է ոչ միայն երևակայությամբ, այլև հոգով: 

Հարիսա

Սա Հայաստանի ազգային ուտեստն է: Պատմում են, որ ցորենից պատրաստված այս շիլան, որի մեջ նաև հավ և հալած կարագ կա, օգնել է հայերին` գոյատևել սովի տարիներին: Այս ճաշատեսակի պատրաստումը բավական պարզ է, բայց պիտի շատ քաղցած լինես, որ կարողանաս մի ամբողջ ափսե ուտել:

Ариса

Ժենգյալով հաց

Թարմ հաց` լցոնված տարատեսակ կանաչիներով. հենց սա է արցախյան խոհանոցի այցեքարտը: Ժենգյալով հացը երկու տեսակի է լինում` գարնանային և աշնանային: Տարվա եղանակից է կախված, թե քանի տեսակի կանաչուց բաղկացած կլինի հացի միջուկը: Գարնանային ամիսներին դրանց թիվը հասնում է 10-16-ի, իսկ աշնանը` ավելի քան 24-ի: Հարկ է նշել նաև, որ ժենգյալով հացի պատրաստման ընթացքը շատ կարևոր է. պետք է ճիշտ ընտրել բաղադրիչները, որպեսզի հացը կծու չստացվի:

Image result for ժինգյալով հաց

Գաթա

Սա հայկական ավանդական աղանդեր է. կլորաձև թխվածք` նրբահամ վանիլային միջուկով: Բաղադրատոմսի էտալոն գոյություն չունի. գաթայի բաղադրությունն ու համը խիստ տարբերվում են Հայաստանի տարբեր մարզերում: Այս աղանդերը պարտադիր ուտեստ է հայկական ամանորյա սեղանի համար. տոնական գիշերը քաղցրավենիքի մեջ մետաղադրամ են թաքցնում, ու նրան, ում բախտ է վիճակվում  գտնել այն, այդ տարի հաջողակ է լինում:

Гата

Ղափամա

Ղափամա` ուտեստ, որը ոչ միայն համեղ է, այլև գեղեցիկ… քանի որ այն դդումի մեջ են մատուցում: Թեև դդումը կախարդանքով կառքի չի վերածվում, հյուրերը, միևնույն է, վերցնում են իրենց հեռախոսներն ու սկսում լուսանկարել այն: Ավանդական կերպով ղափաման մատուցվում էր հարսանեկան արարողությունների ժամանակ` որպես առատության նշան: Դդումի մեջ չրեղեն և չարազեղեն է. նուշ, սալոր, չամիչ, ծիրան և այլն:

Related image

Տոլմա

Հայաստանում տոլման պատրաստվում է բանջարեղենից, մսից, որը փաթաթվում է կաղամբի և խաղողի տերևների մեջ: Ավանդական երևանյան տոլմայի բաղադրության մեջ մտնում է տավարի միս, բրինձ, սոխ, կանաչի և սև պղպեղ: Այն մատուցում են քամած մածունով` կաթնամթերք, որ նման է թթվասերին:

9 блюд, которые нужно попробовать в Армении

Քյալա

Պատկերացրեք այսպիսի իրավիճակ. դուք նստած եք հայկական սեղանի շուրջ, ուտում եք սուջուխ, բաստուրմա, խորոված ու հանկարծ ներս են բերում  ցուլի թխված գլուխ` քյալա: Սա աղքատների ուտեստն էր, որը Գյումրի քաղաքում դարձել է գաստրոնոմիկ հիթ: Բաղադրության մեջ է մտնում ամեն ինչ` լեզուն, ուղեղը, նույնիսկ` աչքերը:

Кяла

Բաստուրմայով ձվածեղ

Իհարկե, այս ուտեստը Հայաստանի գաստրոնոմիկ հպարտությունը չէ, բայց այն լիովին կարող է շահել բոլոր նրանց սրտերը, ում համար ամենակարևոր սնունդը նախաճաշն է:

Related image

Խաշ                                                              

Սա հայկական ամենահայտնի ապուրն է` յուղոտ և սննդարար: Այն պատրաստվում է տավարի ոտքերից և փորոտիքից, մատուցում են սխտորի հսկայական չափաբաժնով:  Հավատում են, որ խաշը մի շարք առողջական խնդիրներ է լուծում, օրինակ` օգնում է խումարի դեպքում կամ նույնիսկ անցկացնում է հոդացավերը:
Այն ուտում են առավոտյան ժամերին` լավաշով:

Хаш

Հոդվածը`National Georgraphic

Թարգմանությունը` Մայա Ավետիսյանի