Մայիսի 8-ին Թուրքիայի Բաթման նահանգի Հասանքեյֆ շրջանում բերման է ենթարկվել National Geographic-ի ֆրանսիացի լրագրող Մաթիաս Դեպարդիոնը, ով նկարահանումներ էր իրականացնում ոչնչացման վտանգի առաջ կանգնած քարանձավային քաղաքի վերաբերյալ: Նրա հետ բերման է ենթարկվել նաև նրա թարգմանիչը:
Ըստ Mynet-ի՝ նրանց բերման են ենթարկել Թուրքիայում ահաբեկչական համարվող Քուրդիստանի բանվորական կուսակցության օգտին քարոզչություն իրականացնելու մեղադրանքով:
Դատարանը ֆրանսիացի լրագրողին արտաքսելու մասին որոշում է կայացրել: Լրագրողի իրավաբանները դիմել են դատարան՝ արտաքսման որոշումը չեղարկելու պահանջով: