|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հայաստանի սիրելի եւ տխրեցնող ազգային խորհրդանիշ Արարատ լեռան ստվերում է գտնվում Մեծամորի 31-ամյա ատոմակայանը. գրում է National Geographic ամսագիրը, որը Ճապոնիայի «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարից հետո գնահատում է աշխարհի մյուս ատոմակայանների վտանգավորության աստիճանը:
«Մեծամորը ամենահզոր կայաններից մեկն է, որի ատոմային ռեակտորները կառուցվել են առանց կառավարման տարրական մեխանիզմների»,- նշում է ամսագիրը:
Յոթ տարի առաջ Եվրամիությունն այս ատոմակայանը որակեց որպես «տարածաշրջանային վտանգ» եւ Հայաստանի կառավարությանն առաջարկեց 200 միլիոն եվրո` այն փակելու համար, սակայն Հայաստանը հրաժարվեց:
Իսկ ահա ԱՄՆ կառավարությունը եկել է այն եզրահանգմանը, որ «ծերացող եւ վտանգավոր» ատոմակայանի փոխարեն հարկավոր է նորը կառուցել: Մինչեւ 2016 թվականը նույն տեղում նոր ատոմակայան կառուցելու աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են:
Հայաստանն իր էլեկտրաէներգիայի մոտ 40%-ը ստանում է ատոմակայանից: Սա զգալի առավելություն է այն դեպքում, երբ հարեւան երկրների կողմից պետությունը մեկուսացված է, եւ էներգիա ստանալու այլ աղբյուրներ չկան:
National Geographic-ը ներկայացնում է նաեւ ատոմակայանի փակման եւ վերաբացման պատմությունը: