Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Սլովակիայի, Չեխիայի, Հունգարիայի և Լեհաստանի ԱԳՆ ղեկավարների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ԵՄ-Թուրքիա հարաբերություններին:
«Թուրքիան 82 մլն բնակչություն ունեցող երկիր է: Այդ պատճառով էլ Եվրամիությունում այլ երկրներից ավելի շատ աթոռ ենք ունենալու: Որոշները նշում են, որ Թուրքիան մուսուլմաններով բնակեցված, կշիռ ունեցող երկիր է: Եթե ԵՄ-ն մի կրոնական միության մեջ է, խնդիր չկա: Եթե ԵՄ-ն չի ցանկանում իր ուժն այլ երկրի հետ կիսել, դարձյալ խնդիր չկա: Ֆրանսիայի և Գերմանիայի միջև հավասարակշռությունը հասկանում ենք, սակայն նրանք անփութորեն են մոտենում այն հարցին, թե ինչպիսի ներդրում կունենա Թուրքիան Եվրամիությունում: ԵՄ անդամակցությունը դեռևս Թուրքիայի համար ռազմավարական նպատակ է: ԵՄ-ն պետք է արդեն որոշում կայացնի` ցանկանում է մեզ ընդունել, թե` ոչ»,– Չավուշօղլուի խոսքերն է մեջբերում «Սպուտնիկ»-ի թուրքական ծառայությունը: