կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-12 14:01
Տարածաշրջան

Ֆրանսիան ամենավերջին երկիրն է, որ պետք է մեզ դաս տա. Չավուշօղլու

Ֆրանսիան ամենավերջին երկիրն է, որ պետք է մեզ դաս տա. Չավուշօղլու

Անթալիայում կազմակերպված` ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կուսակից Սոնյա Կրիմին անդրադարձել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուի և ԹԱՄԺ նախագահ Մուսթաֆա Շենթոփի քննադատություններին` կապված Մակրոնի հրամանագրի հետ: «Պատմությունը հաղթողների կողմի՞ց չի գրվում: Մի շարք երկրներում ՔԱԿ-ը ահաբեկչական չէ, բայց ձեզ մոտ այդպիսին է: Անհրաժեշտ է դրան ուշադրություն դարձնել»,- նշել է նա:

Չավուշօղլուն այս հարցապնդմանն ի պատասխան` ասել է. «Ֆրանսիայի նման երկրներն իրենց տեր են պատկերացնում, այլ երկրների քննադատում են, նվաստացնում և ցանկացած որոշում իրենց ուզածով կայացնում: Այդ իսկ պատճառով, երբ Թուրքիան կամ այլ երկրներ քննադատում են, շոկի են ենթարկվում: Փորձում են Թուրքիային դաս տալ միջազգային իրավունքի համատեքստում: Օրենքի գերակայության թեմայով են փորձում դաս տալ: Արդեն խոսում ենք խոսքի ազատությունից: Մակրոնի որոշումը հակասում Ֆրանսիայի Սահմանադրական դատարանի որոշումներին:  Սա պոպուլիզմ է: Ցավոք, ձեր նախագահը պարտվել է պոպուլիզմին: Ցեղասպանության կամ այլ պատմական հարցերում Ֆրանսիան ամենավերջին երկիրն է, որ կարող է մեզ դաս տալ: Որովհետև Ռուանդայում, Ալժիրում տեղի ունեցածները չենք մոռացել: Ֆրանսիան թող նախ և առաջ իր պատմությանը նայի, չփորձի մեզ դաս տալ: Դուք շարունակեք բլուրից նայել, մենք էլ ամեն անգամ ձեր տեղը ցույց կտանք: Նախկին Թուրքիան չկա: Ձեզ արժանի պատասխանը կստանաք»,- Չավուշօղլուի խոսքերն է մեջբերում Sputnik-ի թուրքական ծառայությունը:

Նշենք, որ Չավուշօղլուի այս հայտարարություններից հետո ֆրանսիացի 2 կին պատգամավորներ ցուցադրաբար լքել են դահլիճը: