Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել իսրայելական KAN NEWS հեռուստաալիքին` խոսելով Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելու և իսրայելական զենքի վաճառքի մասին:
Պատասխանելով հարցին, թե արդյոք իրեն չի զարմացնում հարցը, որ Իսրայելը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, նախարարն ասել է. «Հարցը զարմանալուն չի վերաբերում: Գիտեք, ես ներկայացնում եմ մի երկիր, որը դեռ պայքարում է մերժված արդարության դեմ:
Իմ ժողովուրդն անցել է դրա միջով, բայց միևնույն ժամանակ հաղթել է, քանի որ մեզ մտադիր էին բնաջնջել Երկրի երեսից, իսկ մենք այսօր վստահ երկիր ենք և հզոր, ծաղկուն և ինքնավստահ համայնքներ ունենք աշխարհով մեկ»:
ԱԳ նախարարը հավելել է, որ արդարությունը մերժելու խնդիրն ավելին է, քան հայերին վերաբերող հարցը: «Դա մարդկության հարց է: Այժմ Իսրայելը պետք է որոշի ճանաչել, թե չճանաչել Հայոց ցեղասպանությունը: Խոսքն այժմ վերաբերում է ոչ թե Հայաստանին, այլ Իսրայելին», - շեշտել է Մնացականյանը:
Ինչպես նա պարզաբանել է, հարցը վերաբերում է Իսրայելի որոշմանը` արդյոք կաջակցի ցեղասպանությունների կանխարգելմանը, մարդկային գիտակցությանը, մարդու իրավունքներին և արդարությանը:
«Որպես երկիր Հայաստանն աջակցում է ցեղասպանությունների կանխմանը», - ընդգծել է նախարարը:
Նա խոսել է նաև մեկ այլ մտահոգիչ հարցի մասին, որը վերաբերում է իսրայելական զենքի առևտրին: «Իսրայելական զենքը մահաբեր է մեր ժողովրդի համար: Մենք ականատես ենք եղել, թե ինչպես են այդ զենքն օգտագործում մեր ժողովրդի դեմ»,- պարզաբանել է Մնացականյանը: