Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Ժամանակ»-ը գրում է. «ՊԵԿ տարբեր պաշտոնյաների ու աշխատակիցների բիզնես գործունեությանը բազմիցս ենք անդրադարձել: Օրերս էլ մեզ հայտնի դարձավ, որ Աջափնյակ վարչական շրջանում գտնվող «Գուդ թայմ» ժամանցի կենտրոնը պատկանում է ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանի փեսային՝ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոցի բաժնի գլխավոր տեսուչ Գոռ Մկրտչյանին:
Մաշադյանի ընտանիքին պատկանող այս ժամանցի կենտրոնը հետաքրքիր նախապատմություն ունի: Կենտրոնի սարքավորումները ներմուծվել են «Հենրի թրեյդ» ՍՊԸ-ի միջոցով, որից հետո ընկերությունը ճանաչվել է սնանկ: Հին Հայաստանում բազմաթիվ էին կեղծ սնանկության նման դեպքերը, որոնք նոր իշխանությունների բացահայտման տիրույթում պետք է լինեն: Մնում է միայն հասկանալ, թե, օրինակ, ՊԵԿ-ը, ամբողջությամբ գտնվելով Մաշադյանի ազդեցության տակ, ինչպես է պարզելու «Հենրի թրեյդի» օրինապահ վարքագիծը կամ ասենք՝ օբյեկտիվ ստուգում իրականացնելու «Գուդ թայմ»- ում: Ռաֆիկ Մաշադյանի փեսան 2018-ի հոկտեմբերին ընդունվելով Զվարթնոցի մաքսանենգության դեմ պայքարի վարչություն որպես գլխավոր տեսուչ՝ հայտարարագրի համաձայն միլիոնատեր է»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: