կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-16 09:53
Քաղաքական

Վախենում է զոքանչի, որդու ու փեսայի համար. «Ժամանակ»

Վախենում է զոքանչի, որդու ու փեսայի համար. «Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը փորձում է օգտագործել իշխանությանը շողոքորթելու յուրաքանչյուր առիթ:

Երբ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը Հայաստանի տնտեսության գերկենտրոնացվածությունը նկարագրելու համար հայտարարեց, որ երկրի ֆինանսական միջոցների 85 տոկոսից ավելին կենտրոնացած է 20-30 սուբյեկտների՝ 17 բանկերի, 5-6 ապահովագրական ընկերությունների, մի քանի խոշոր ներմուծողների եւ հիպերմարկետների սեփականատերերի ձեռքին, Հարությունյանը կողքից նետեց՝ նաեւ կազինոյի սեփականատիրոջ:

Հարությունյանը վախենում է, որ եթե ինքը ամեն գնով չպաշտպանի իշխանության կողմից տնտեսության մոնոպոլացումը, ապա հնարավոր է, որ աշխատանքից ազատեն ԱԺ արխիվի վարիչ իր 80-ն անց զոքանչին, ԱԳ նախարարի տեղակալ որդուն եւ ԱԳ նախարարի տեղակալ փեսային»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: