Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Գեոռադար» համակարգից, որը նախատեսված է ստուգելու ճանապարհաշինության որակը, այժմ ունի նաեւ Հայաստանը: Այն գտնվում է Վերահսկիչ պալատի (ՎՊ) ենթակայության տակ եւ ներկայումս մատված է պարապուրդի, քանի որ այն աշխատացնելու համար ՎՊ-ն չունի համապատասխան լաբորատորիաները:
«Երկիր»-ի այն հարցին, թե արդյո՞ք ավելի նպատակահրամր չի լինի, որ համակարգը փոխանցվի տրանսպորտի եւ կապի նախարարությանը, քանի որ հենց նրա իրավասությունների մեջ են մտնում ճանապարհային շինարարությունը, այս գերատեսչության ղեկավար Մանուկ Վարդանյանը պատասխանեց.
«Մենք խոսել ենք պարոն Զաքարյանի (ՎՊ նախագահ) հետ, նա պատրաստակամություն է հայտնել այն օգտագործել: Դեռ չենք մտածում դա մեզ մոտ տեղափոխելու մասին, առաջիկայում կքննարկենք այդ հարցը: Ինչքան շատ ստուգող եւ վերստուգող սարքեր ունենանք, այնքան, բնականաբար, որակյալ ճանապարհ կունենանք»:
Նախարարը հավելեց նաեւ, թե ինքը նույնիսկ տեղյակ չէ` արդյո՞ք այդ սարքն աշխատում է, թե`ոչ: Ենթադրում է, որ ՎՊ-ն արդեն իսկ մասնագետներ է հրավիրել եւ փորձարկում են այն: Եթե պարզվի, որ նորմալ մեքենա է, ապա կօգտագործեն: