կարևոր
3838 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-19 15:14
Իրավական

Միջնորդել ենք կատարել «ցուցմունքը տեղում ստուգելու» քննչական գործողություն․ Ռուբեն Մելիքյան

Միջնորդել ենք կատարել «ցուցմունքը տեղում ստուգելու» քննչական գործողություն․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․

«Մհեր Սահակյանի նկատմամբ նախաքննությունն ավարտական փուլում է։ Իմ գործընկեր Ruben Hakobyan-ի հետ միջնորդել ենք կատարել «ցուցմունքը տեղում ստուգելու» քննչական գործողություն (ՔԴՕ 225 հոդված), այն է՝ հնարավորություն տալ Մհերին դեպքի վայրում վերարտադրել իր ցուցմունքը, տեղում ցույց տալ, թե ով որտեղ էր նստած, հետո որ ուղղությամբ շարժվեցին, որտեղ էին կանգնած ինքն ու Վ.Վարդանյանը՝ հարվածի պահին։

Կարծում ենք՝ այս միջնորդությունը մերժելու հիմքեր չկան, քանի որ ցուցմունք տալը մեղադրյալի ԻՐԱՎՈՒՆՔՆ Է (այսինքն՝ մեղադրյալն իրավունք ունի պահանջել ցուցմունք տալ), իսկ համաձայն ՔԴՕ 6-րդ հոդվածի 51-րդ կետի ներքո՝ «ցուցմունքը տեղում ստուգելը» ցուցմունք տալու եղանակներից մեկն է»։