|
Փոխարժեքներ
01 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.16 |
| EUR | ⚊ | € 432.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.6283 |
| GBP | ⚊ | £ 497.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված Դիարբեքիրի պատմական պարսպի քարերը Թուրքիայում տեղահան են արվում և վաճառվում։ Դա նկատվել է հատկապես Մարդինքափըի հատվածում։ Այդ մասին, ըստ Yerkir.am-ի, հաղորդում է Akunq.net-ը՝ «Մեզոպոտամիա» լրատվական գործակալության հղումով։
Աղբյուրի համաձայն՝ խնդրին անդրադարձել է թուրք ճարտարապետ Արիֆ Իփեքը, ով մասնավորապես հայտնել է, թե քանի որ տեղահան արված քարերի հետքերը թարմ են, ակնհայտ է, որ պարիսպը ոչ թե ժամանակի ընթացքում է էջել, այլ՝ քարերը տեղահան են արվել մարդկանց կողմից։
Արիֆ Իփեքը լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում նաև նշել է, թե անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվելու դեպքում այդ ավիրումը կշարունակվի և ասել․ «Հարկավոր է պարբերական հսկողություն սահմանել, և այս հարցում պատասխանատու և իրավասու հաստատությունը պետք է շուտափույթ սկսի այդ ուղղությամբ աշխատանքները»։
Թարգմանեց Մելինե Անումյանը