կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-16 18:01
Քաղաքական

Մարուքյանը փարատեց «Իմ քայլի» պատգամավորի մտահոգությունը` դուռը ծանրությունից է շրխկում

Մարուքյանը փարատեց «Իմ քայլի» պատգամավորի մտահոգությունը` դուռը ծանրությունից է շրխկում

Համազասպը կարող է ստուգել Ազգային ժողովի կայքն ու տեսնել, թե մեր խմբակցությունը քանի նախագիծ է ներկայացրել, կարող է տեսնել նաև,  թե կուսակցությունը քանի գրասենյակ է բացել, քանի մարդ է մտել մեր կուսակցություն, որքան քաղաքացի ենք ընդունում և այլն. լրագրողներին ասաց  «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանին: «Այն աշխատանքը, որ մենք անում ենք՝ փոքր ռեսուրսներով, նրանք դրա 0,5 տոկոսը չեն անում»,-հավելեց նա:

Մարուքյանն անդրադարձավ նաև Համազասպ Դանիելյանի այն մտահոգությանը, թե ինքն ԱԺ դահլիճի դուռը շրխկացնելով է փակում: «Այդ դուռը ծանր է, շրխկում է: Բնականաբար, դա ո՛չ Համազասպի հետ կապ ունի, ո՛չ էլ` քաղաքական մեծամասնության: Եվ, գիտե՞ք, նորմալ է, որ իշխանության ներկայացուցիչները դժգոհում են ընդդիմությունից: Դա նշանակում է` ընդդիմությունը լավ է աշխատում»,- մեկնաբանեց նա:

Պատգամավորը նաև ասաց, որ լրանում է մեկ տարին, ինչ Հայաստանում գործադիր իշխանությունը մեկ ուժի ձեռքում է, ու բազմաթիվ ռեֆորմներ, որ պետք է արվեին, ուշանում են, և իրենց անհանգստությունը կապված է դրա հետ: «Մենք մեր գործընկերներին կոչ ենք անում արագացնել և այդ ռեֆորմները բերել խորհրդարան, որովհետև ուշացումը հղի է այդ ռեֆորմները չանելու վտանգով»,- շեշտեց ԼՀԿ ղեկավարը:

Մարուքյանը խոսեց նաև կառավարության կառուցվածքի ծրագրից: Նշեց` այն երկար կյանք չի ունենալու ու կրկին փոփոխվելու է: