Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Փետրվարի 19-ին, ժամը 11:06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ. Մահարու փողոցի տներից մեկի (երկհարկանի) տանիքը ձյան ծանրությունից փլուզվել է, սյուները թեքվել են դեպի հարակից տները (տուժածներ չկան). անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ձյան ծանրությունից փլուզվել է Ա. Դ.-ին պատկանող տան (կառուցված 1990 թ.) տանիքը` մոտ 190 քմ (տան դրսի առջևի պատին առաջացրել է ճաք` մոտ 2 մ երկարությամբ, 2 սմ լայնությամբ, իսկ շքամուտքի և լոգարանի առաստաղին առկա են տարբեր չափերի ճաքեր), ինչի հետևանքով բետոնյա ծածկը և քարերը պոկվել, ընկել են թիվ 105 տան տանիքի մոտ 40 քմ հատվածի վրա, վնասվել է նաև տանը կից բնակելի շինության տանիքի ծածկի մի հատվածը՝ մոտ 12 քմ, ինչպես նաև փակվել թիվ 101 տուն տանող ճանապարհը:
Ահազանգի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է ՃԿԱԿ-ում ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցչին:
Փրկարարներն սահմանազատել են տարածքը, հատուկ տեխնիկայի օգնությամբ ապամոնտաժել և հեռացրել բետոնյա սյուները: