|
Փոխարժեքներ
17 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.67 |
| EUR | ⚊ | € 448.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9086 |
| GBP | ⚊ | £ 515.52 |
| GEL | ⚊ | ₾ 140.92 |
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը Համազասպ Դանիելյանը, անդրադառնալով այսօր խորհրդարանում Մխիթար Հայրապետյան-«Լուսավոր Հայաստան» բանակռվին ու ընդդիմության` «պատգամավորների հիմնական հատվածն առանց Նիկոլ Փաշինյանի նույնիսկ 100 ձայն չէր ստանա» հայտարարությանը, ասաց, որ դրանք պնդումներ են, որոնք կարելի է հերքել ընտրություններ անցկացնելուց հետո միայն:
Նա մտահոգություն հայտնեց, որ պրոֆեսիոնալիզմից խոսում են տարրական հաշվարկներ չարած մարդիկ: «Դրանից հետո, չգիտեմ` ինչու, Մարուքյան Էդմոնը որոշեց, որ ինքն իրեն իրավունք պետք է վերապահի խառնվելու այս երկխոսությանն ու ինչ-որ արտահայտություններ անելու։ Ափսոսում եմ, որ խորհրդարանի նիստերի ժամանակը հաճախ ծախսվում է նման խոսակցությունների վրա: ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ամբիոնից մտահոգ դեմքով խոսում է բարեկրթությունից, փոխադարձ հարգանքից, բայց, միևնույն ժամանակ, դահլիճից ամեն անգամ դուրս է գալիս` դուռը շրխկացնելով, իսկ գործընկերոջն ասում ՝ դու ո՞վ ես»,- նշեց պատգամավորը: