|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Մարտի 1-ին, ժամը 16:02-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Նորաշեն գյուղի Թումանյան փողոցի տներից մեկի տանիքը փլուզվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ձյան ծանրությունից փլուզվել է տան տանիքից (250 քմ) մոտ 90 քմ հատված. տուժածներ չկան:
Տեղեկատվությունը փոխանցվել է Նորաշենի համայնքապետին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ԿԱ ՊԿ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցչին: