|
Փոխարժեքներ
10 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.43 |
| EUR | ⚊ | € 404.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.3579 |
| GBP | ⚊ | £ 484.06 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
«Հրապարակը» գրում է.
«Երեկ արդեն տեսախցիկները «հասել» էին ԱԺ երկրորդ հարկ և խիստ ինտենսիվորեն տեղադրվում էին։ Ըստ ամենայնի, միայն երկրորդ հարկում կլինի մոտ 20 տեսախցիկ՝ տեղեկացրին ցավով այդ գործընթացին հետևող պատգամավորները, որոնք շվարած հարցնում էին. «Հիմա քանի անգամ տուալետ մտնենք, այդքան պետք է նկարե՞ն, իմանա՞ն, հո գաղութ չի՞, Աժ-ն էլ հո քրեակատարողական հիմնարկ չի՞, մենք էլ հո «ուզնիկ» չենք, որ մեր ամեն քայլին հետևեն. մետաղորսիչների տակով անցնում ենք՝ հերիք է, էստեղ ինչներս են ստուգում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։