|
Փոխարժեքներ
28 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 394.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.383 |
| GBP | ⚊ | £ 472.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.99 |
Թուրքիայի կողմից ձեռք բերվող Ս-400 համակարգերը կապահովեն Թուրքիայի խոշորագույն քաղաքների` Անկարայի և Ստամբուլի անվտանգությունը: Նման կարծիք Վաշինգտոնում հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը. հայտնում է Haqqin.az-ը` թուրքական մամուլի հղումով:
«Հնարավոր է, որ Ս-400-ը կապահովի Անկարայի և Ստամբուլի անվտանգությունը»,- ասել է նա` հիշեցնելով, որ ամերիկյան Ֆ-35 կործանիչները կտեղակայվեն Մալաթիայի ավիաբազայում, որը գտնվում է թուրքական մայրաքաղաքից 600 կմ հեռու: