Փոխարժեքներ
11 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Տարբեր գերատեսչությունների և ծառայությունների շուրջ 28 հազար աշխատակից կապահովի ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողության անվտանգությունը, որը տեղի կունենա հունվարի 20-ին: Այդ մասին MSNBC հեռուստաընկերության եթերում հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության նախարար Ջեյ Ջոնսոնը:
«Անվտանգության գործողությունները կլինեն շատ մասշտաբային: Խոսքը գնում է մոտավորապես ԱԱԽ-ի, Գաղտնի ծառայության, Տրանսպորտի անվտանգության վարչության, Ափամերձ տարածքային պաշտպանության, ինչպես նաև այլ մարմինների աշխատակիցների մասին»,- ասել է Ջոնսոնը: Նա ընդգծել է, որ օպերացիային կմասնակցի ևս 12 հազար մարդ, այդ թվում Ազգային գվարդիայի 7.8 հազար մարտիկներ, Հետաքննությունների դաշնային բյուրոյի, տարբեր ոստիկանական վարչությունների աշխատակիցներ:
«Ուղղակի կամ անուղղակի երդմնակալությանն անվտանգությունը կապահովի մոտավորապես 28 հազար մարդ»,- ընդգծել է նախարարը: