Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից որպես Անկարայում ԱՄՆ դեսպան առաջադրված Դեյվիդ Սաթըրֆիլդը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում պատասխանել է սենատորների հարցերին: Դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեզը Սաթըրֆիլդին հարց է ուղղել 1915 թ. Հայոց ցեղասպանության վերաբերյալ. հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Տեղի է ունեցել հետևյալ երկխոսությունը.
- Դուք ճանաչո՞ւմ եք, որ 1915-1923թթ. շուրջ 1.5 միլիոն հայ կանայք, տղամարդիկ եւ երեխաներ սպանվել են Օսմանյան կայսրության կողմից:
-Մենք, անշուշտ, տեղյակ ենք այդ դաժանության փաստի մասին:
-Այսպիսով, Դուք այն ճանաչում եք, ճի՞շտ է:
-Այո՛:
-Եվ Դուք ճանաչո՞ւմ եք, որ դա ցեղասպանություն էր...
- Նախագահը հայտարարել է` դա 20-րդ դարի առավել սարսափելի դաժանություններից մեկն էր, եւ ես միանում եմ այդ հայտարարությանը:
- Անկասկած դա դաժանություն էր, հարցն այն է, թե արդյո՞ք դա ցեղասպանություն էր:
- Նախագահի հայտարարությունը ԱՄՆ-ի կառավարության դիրքորոշումն է:
- Ուստի չեք ասելու ինձ, թե դա արդյո՞ք ցեղասպանություն էր: Հարցնեմ այսպես՝ ճանաչում եք, որ 1915-ին Անգլիայի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի դաշնակից ուժերն առաջին անգամ միասնաբար մեղադրեցին այլ կառավարությանը մարդկության եւ քաղաքակրթության դեմ հանցանք գործելու մեջ:
- Ես պատմաբան եմ եւ լավատեղյակ եմ այդ ժամանակվա իրադարձություններին:
- Ուստի Դուք ճանաչում եք այդ փաստը: Ճանաչո՞ւմ եք, արդյոք, որ Հենրի Մորգենթաուն՝ Օսմանյան կայսրությունում ԱՄՆ-ի դեսպանը, հայտարարել էր, որ թուրքական կառավարության հրամանը հայերի արտաքսման մասին եղել է «ամբողջ ազգի մահապատժի հրաման»:
- Ես տեղյակ եմ այդ հայտարարությունից:
- Սա դիվանագիտական պարի է նման: Մենք` որպես պետություն, չենք ճանաչում պատմական փաստը, որը նույնիսկ Միացյալ Նահանգների Ողջակիզման թանգարանը, որպես միջկառավարական հաստատություն, ճանաչել է՝ Հայոց ցեղասպանության փաստը: Բայց մենք ի զորու չենք արտասանել «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը: Եվ մենք չենք կարող շարժվել դեպի ապագա, եթե չկարողանանք ճանաչել անցյալը: