|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրել է Ջոն Հեֆըրնի թեկնածությունը, որը ներկայումս զբաղեցնում է ՆԱՏՕ-ում ամերիկյան առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնը. տեղեկացնում է «Ասպարեզը»:
Իր դիվանագիտական գործունեության ընթացքում Հեֆըրնը աշխատել է նաև Ինդոնեզիայում, Ճապոնիայում, Մալայզիայում, Քոթ դ'Իվուարում եւ Չինաստանում:
«Մենք ակնկալում ենք, որ Հեֆըրնը սկզբունքային դիրքորոշում կցուցաբերի Հայոց ցեղասպանության հարցում և կամրապնդի հայ-ամերիկյան հարաբերությունները: Դրանք են ամերիկահայ համայնքին հուզող հիմնական հարցերը»,- ասել է ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Եթե Սենատը հաստատի Հեֆըրնի թեկնածությունը, նա կփոխարինի Մարի Յովանովիչին, որի դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտվելու է այս տարվա հունիսին: