|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Այսօր Էրեբունի-Երևան 2799 ամյակի կապակցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը` այլ պաշտոնյաների ուղեկցությամ տոնակատարության շրջանակներում եղավ մի քանի վայրերում:
Լրոգրողների հետ զրույցում քաղաքապետը հավաստիացրեց, որ այս տարվա տոնակատարության ծախսերը նախոր տարիների համեմատ ավելի քիչ են:
«Նախորդ տարիների համեմատ ավելի քիչ ծախսերով ենք իրականացրել տոնակատարությունները: Վերջնական, ընդհանուր ծխասերն իմանալու համար պետք է տոնախմբությունն ավարտվի, տեսնենք` գործարարների, բարերարների կողմից ինչ գումար է հավաքագրվում, ըստ դրա վերջնական կհայտարրենք` ինչ ծախսեր ենք իրականացրել»,- ասաց Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցնելով, որ նախորդ տարիների համեմատ ավելի քիչ են ծախսերը:
Լրագրողները քաղաքապետից հետաքրքրվեցին` արդյո՞ք նկատողություն անելու է ավագանու անդամ Լևոն Իգիթյանին, ավագանու արտահերթ նիստի ժամանակ ցուցաբերած պահվածքի համար, Մարգարյանն արձագանքեց. «Այսօր Էրեբունի-Երևանի տոնակատարությունն , եկեք շոնրհավորենք մեկս մյուսին և ուրախանանք, ինչ վերաբերում է Երևանի ավագանու անդամներին կամ նիստերին, ուրիշ օր կհանդիպենք կզրուցենք»:
Քաղաքապետը չցանկացավ խոսել Երևանի խնդիրների մասին մեկ անգամ ևս նշելով, որ այսօր Երևանի տոնն է և պետք է խոսել միայն տոնի հետ կապված: «Տոն է, շնորհավորում եմ ձեզ բոլորիդ»,- ասաց նա: