կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-27 16:42
Տարածաշրջան

«Համատեղ ցավ». Գյուլի պատասխանը՝ Ցեղասպանության վերաբերյալ հարցին

«Համատեղ ցավ». Գյուլի պատասխանը՝ Ցեղասպանության վերաբերյալ հարցին

Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը Քաթարի «Աաշ Շարք» պարբերականի հետ զրույցում պատասխանել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ` արաբ լրագրողի հարցին:

 

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլի 24-ի ուղերձում «ցեղասպանություն» եզրույթի բացակայության մասին Գյուլն ասել է. «Այդ ժամանակվա օսմանյան հողերում, մուսուլմաններից բացի, հայ քաղաքացիներ են ապրել, որոնց Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հատկապես հրահրել են ռուսները։ Անատոլիայում նրանց ապստամբությունների դեմ պետությունը ստիպված է եղել միջոցներ ձեռնարկել և նրանց այլ տեղեր է վերաբնակեցրել: Բայց  այդ որոշումը միայն հայերի համար չի ընդունվել, քանի որ Պոլսում հայ բնակչության հետ ոչինչ չի եղել, նրանք նույնիսկ պետական բարձր պաշտոններում են աշխատել, իսկ եկեղեցիներն էլ բաց են եղել: Ցավոք, վերաբնակեցման ժամանակ հարյուրհազարավոր օսմանցի հայեր մեծ ցավեր են ապրել։ Ինչ ուզում է լինի, այդ ցավը բոլորի համատեղ ցավն է։ Մուսուլման թուրքերն էլ շատ ցավեր են ապրել»,- ասել է Աբդուլլահ Գյուլը՝ պնդելով, որ Հայկական սփյուռքը այդ «համատեղ ցավը» հասցրել է թշնամանքի մակարդակի և վրեժխնդրության գործողություններ ձեռնարկել:

 

«Իմ նախագահության ժամանակ բազմիցս ասացի՝ Հայաստանն ու Թուրքիան թող համատեղ պատմական հանձնաժողով ստեղծեն, ցանկության դեպքում, դրան մասնակցեն նաև ամերիկացներն ու ռուսները: «Արդյունքն ինչ էլ լինի, միասին ընդունենք»,- ասացի: Սակայն չցանկացան պատմաբանների հանձնաժողով ստեղծել: Միջազգային մամուլով՝ New York Times, Washington Post և նման այլ թերթերով` ամբողջական հոդվածներով, մեր այդ կոչն էինք արել»,- ասել է Գյուլը: