կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-25 16:46
Աշխարհ

Բայդենը ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից չի հանել ԻՀՊԿ-ն

Բայդենը ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից չի հանել ԻՀՊԿ-ն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշել է չհանել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ԱՄՆ ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից. հայտնում է Politico-ն։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից հանելու՝ Սպիտակ տան ծրագրերի մասին։ Իր որոշման մասին ԱՄՆ նախագահը հայտնել էր Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթին ապրիլի 24-ին կայացած հեռախոսազրույցում։

«ԱՄՆ-ի դիրքորոշումն այն էր, որ քանի դեռ Իրանը չի համաձայնել որոշակի քայլեր ձեռնարկել՝ մեղմելու անվտանգության մտահոգությունները, որոնք դուրս են իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակներից, Վաշինգտոնը չի հանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկիչների ցուցակից, այս հարցն ինքնին դուրս է համաձայնագրի շրջանակներից»,- պարբերականին ասել է ամերիկացի՝ ներկայանալ չցանկացած պաշտոնյա: