|
Փոխարժեքներ
04 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.2 |
| EUR | ⚊ | € 444.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.9035 |
| GBP | ⚊ | £ 506.23 |
| GEL | ⚊ | ₾ 141.22 |
Ղազախստանում ավարտվել են Սիրիայում ահաբեկչական կազմակերպությունների անդամ երկու քաղաքացիների նկատմամբ դատավարությունները։ Այս մասին հայտնում է Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի (ԱԱԿ) մամուլի ծառայությունը։
«Ավարտվել են Ղազախստանի երկու քաղաքացիների նկատմամբ Ազգային անվտանգության կոմիտեի կողմից քննված քրեական գործերով դատավարությունները։ Նրանք 2020-2022 թվականներին եղել են Սիրիայում ահաբեկչական կազմակերպությունների շարքերում»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշվել է, որ Ազգային անվտանգության կոմիտեի կողմից օտարերկրյա գործընկերների հետ համատեղ իրականացված գործողությունների արդյունքում կասկածյալները հայտնաբերվել են արտերկրում, բերվել հայրենիք և ձերբակալվել։
«Նրանցից մեկը՝ Թուրքեստանի շրջանի բնակիչը, մեղավոր է ճանաչվել ահաբեկչական խմբավորման գործունեությանը մասնակցելու մեջ։ Երկրորդը՝ Ատիրաուի բնակիչը, դատապարտվել է նմանատիպ հանցագործություն կատարելու, ինչպես նաև արտերկրում ահաբեկչական պատրաստություն անցնելու համար։ Երկու ամբաստանյալներին էլ նշանակվել են պատիժը կրելու տարբեր ժամկետներ, պատիժները մտել են օրինական ուժի մեջ»,- պարզաբանել են մամուլի ծառայությունից՝ չնշելով պատժի կոնկրետ ժամկետները։