Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հակադարձելով ԱՄՆ-ի` Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորն «օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն» ճանաչելու մասին որոշմանը` Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդն ԱՄՆ-ին ճանաչել է ահաբեկչությունը հովանավորող երկիր, իսկ Արեւմտյան Ասիայում այդ երկրի ԶՈւ գլխավոր հրամանատարությանը (United States Central Command)` ահաբեկչական կազմակերպություն. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:
«Հակադարձելով ԱՄՆ իշխանությունների անօրինական եւ անմիտ որոշմանը` Իրանի Իսլամական Հանրապետությունը ճանաչում է ԱՄՆ-ին որպես ահաբեկչությունը հովանավորող երկիր, իսկ Արեւմտյան Ասիայում այդ երկրի ԶՈւ գլխավոր հրամանատարությանը (United States Central Command)` ահաբեկչական կազմակերպություն: Այդ կառույցն իրագործում է Արեւմտյան Ասիայի տարածաշրջանում ԱՄՆ կառավարության ահաբեկչական քաղաքականությունը, որը վտանգում է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգությունը, ինչպես նաեւ իրանցի եւ ոչ իրանցի անմեղ քաղաքացիների կյանքը»,- ասվում է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի համապատասխան հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն Ազգային անվտանգության խորհրդին առաջարկել էր ԱՄՆ ԶՈւ-ն ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցանկում:
Ավելի վաղ ԱՄՆ-ն Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորին «օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն» ճանաչելու մասին որոշում էր ընդունել: