կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-08 16:29
Հասարակություն

Լավ խոսքեր եղան, Նաիրա Զոհրաբյանի վրա «բոչկա գլորել» եղավ, բայց դա մեզ բացարձակապես չբավարարեց. Վահագն Չախալյան

Լավ խոսքեր եղան, Նաիրա Զոհրաբյանի վրա «բոչկա գլորել» եղավ, բայց դա մեզ բացարձակապես չբավարարեց. Վահագն Չախալյան

Որոշ գլոբալիստական ուժեր իրենց առջև մարդկության աճը քչացնելու նպատակ են դրել , գումարներ են ծախսում այդ նպատակների համար, մերոնք էլ գումարներ աշխատելու համար նման խնդիրներ են ստեղծում. Ազգային ժողովի շենքի առջև կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ասաց ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը:

«Նման քարոզներով ժողովրդագրական աճը հարվածի տակ են դնում։ Պետք է հասկանալ այս պարզ ճշմարտությունը։ Մենք պայքարելու ենք դրա դեմ մինչև հզոր Հայաստան ունենանք։ Մենք ցանկանում ենք հստակ իմանալ, թե ինչպես է ԱԺ–ն հետագայում բացառելու նման դեպքերը, որ ԱԺ տարածք այլասերվածները ոտք չդնեն և չքարոզեն այլասերվածություն երկրի բարձրագույն ամբիոնից»,- հավելեց նա:

Հասարակական գործիչը նաև մանրամասնեց, որ հայ ժողովրդից և ՀՀ քաղաքացիներից ավելի հանդուրժող չկա: «Այդ ինչպե՞ս ստացվեց, որ հիմա սկսեցին ոտնահարել նրանց հրավունքները, մինչև հիմա ձեն-ձուն չկար, էդ հիմա սկսեցի՞ն»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է իրենց ու ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպմանը, ապա Չախալյանը վստահեցրեց, որ այն իրենց չի բավարարել: «Մենք կորոշենք մեր անելիքը: Լավ խոսքեր եղան, Նաիրա Զոհրաբյանի վրա «բոչկա գլորել» եղավ, դա մեզ բացարձակապես չբավարարեց»,-եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ այսօր առավոտից ԱԺ բակում տրանսգենդերներին քարոզչության հարթակ տրամադրելու դեմ բողոքի ակցիա են իրականացնում մի շարք ցուցարարներ: