| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հայաստանի Հանրապետությունում Ստամբուլյան կոնվենցիան չի՛ վավերացվելու՝ անկախ նրանից, թե ինչ մեծ ճնշումներ կգործադրվեն պետության վրա. հայտարարեց այս պահին ԱԺ բակում անցկացվող բողոքի ակցիայի և ստորագրահավաքի կազմակերպիչ, հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը:
Yerkir.am-ի թղթակիցը ԱԺ-ի բակից հայտնում է, որ բողոքի ակցիայի կազմակերպիչները վստահ են՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման պահանջը զուգորդվում է ճնշումներով:
«Մենք ունենք հստակ տեղեկություն, որ Հայաստանի վրա շատ մեծ ճնշումներ կան: Անգամ, այսպես ասած, պայման է դրվում՝ կա՛մ փաստաթուղթը ստորագրվում է, կա՛մ դադարեցվում են բոլոր տեսակի հարաբերություններն ու առաջընթացի հույսը: Բայց այստեղ մեր ազգային գոյության ձևի և տեսակի պահպանման հարցն է»,- նշեց Չախալյանն ու հավելեց. «Եվրոպական հանձնախումբը, որ կոչվում է պատվիրակություն, իսկ ես կասեի՝ ՀՀ-ում իջեցված դեսանտ, եկել են և հանդիպումների ձևաչափով փորձում են արագացնել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը: Այսօրվա նիստն էլ կայացել է կոնկրետ ճնշումների ներքո: Այն հանգամանքը, որ ուղիղ եթեր չկա, ապացուցում է, որ գործընթացը թաքուն է պահվում ՀՀ քաղաքացիներից: Մենք՝ բոլորս, գիտենք, որ ՀՀ իշխանությունը ժողովուրդն է, այսինքն՝ հիմա ստացվում է, որ ժողովրդից թաքուն է պահվում, թե ինչ է քննարկվում ԱԺ-ում: Մենք հավաքվել ենք այստեղ, որպեսզի պահանջենք ուղիղ եթեր, լսենք, թե ի՞նչ է քննարկվում ներսում: Եթե իսկապես այնպես է, ինչպես իրենք են ասում, թե քննարկումներն ընդամենը բռնության դեմ են, ապա ինչի՞ց են նրանք վախենում»: